Life

Սերը մեր ուժն է, հույսը և ապագան. Էրիկ Կարապետյանը ներկայացրել է «Սիրո պանդեմիա» ալբոմը

1 րոպեի ընթերցում

Սերը մեր ուժն է, հույսը և ապագան. Էրիկ Կարապետյանը ներկայացրել է «Սիրո պանդեմիա» ալբոմը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած համավարակի տարածմանը, որը մեծ վնասներ հասցրեց ինչպես այլ ոլորտներին, այնպես էլ մշակույթին, շատ ստեղծագործողներ չդադարեցին աշխատել և շարունակեցին նոր գործեր գրել, որոնք սիրով են ներկայացնում հանրությանը: Նրանցից է երգիչ Էրիկ Կարապետյանը, որն այս դժվարին պայմաններում իր երկրպագուների դատին է հանձնում «Սիրո պանդեմիա» ալբոմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուքի» իր էջում երգիչը գրել է. «Վերջապես ձեզ եմ ներկայացնում 5 վիզուալ երգից բաղկացած իմ նոր` «Սիրո պանդեմիա» վիզուալ ալբոմը, որն ստեղծվել է մեզ համար բոլորովին նոր պայմաններում: Ստեղծագործություններից յուրաքանչյուրը կոչված է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ, անկախ պայմաններից, սերը մեր ուժն է, հույսը և ապագան:

Սիրո պատմություններն անվերջ են: Շարունակելի...»:

Էրիկը հրապարակել է ալբոմում տեղ գտած «Սիրտս ցավի», «Քանի կամ» «Lovi, Lovi», «Իմ ու քո», «Քանի օր, քանի հիշեր» երգերի հոլովակները, որոնք մի քանի ժամում հազարավոր դիտումներ են հավաքել՝ արժանանալով բազմաթիվ դրական մեկնաբանությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում