Սպորտ

Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» հետ մեկնել է Իսրայել 

1 րոպեի ընթերցում

Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» հետ մեկնել է Իսրայել 

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» հետ մեկնել է Իսրայել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական «Կայրաթը» ժամանել է իսրայելական Հայֆա քաղաք` մասնակցելու Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ տուրի «Մաքքաբիի» դեմ խաղին: Ղազախական թիմի հետ մրցավայր է ժամանել նաև Հայաստանի ազգային թիմի խաղացող Կամո Հովհաննիսյանը:

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ տուրի «Մաքքաբի»-«Կայրաթ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում