Պրեմիեր լիգայի չորս ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով
1 րոպեի ընթերցում
![Պրեմիեր լիգայի չորս ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027670.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկողչորս ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Պրեմիեր լիգայի ղեկավարության որոշման մեջ չեն նշվում ոչ ֆուտբոլիստների և ոչ էլ այն ակումբների անունները, որտեղ նրանք հանդես են գալիս: Առաջնությունում անցկացվել է 2 131 թեստավորում, որոնցից միայն 4ն են եղել դրական: Ֆուտբոլիստներն այժմ ինքնամեկուսացած են:
Անգլիական Պրեմիեր լիգան և եվրոպական մյուս առաջնությունները շարունակում են անցկացվել առանց երկրպագուների:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը