Նոր երգ, նոր հոլովակ. Արամ Mp3-ն և 3.33-ը ներկայացրել են «Քոչարի» ստեղծագործությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Mp3-ն և 3.33 խումբը հանդես են եկել համատեղ աշխատանքով: Համագործակցության արդյունքում ծնվել է «Քոչարի» երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երգի երաժշտության հեղինակն Արամ Mp3-ն է, բառերը գրել են Ավետ Բարսեղյանն ու Ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

Արամ Mp3-ն հոլովակը զետեղել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում` աջակցության համար շնորհակալություն հայտնելով Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմին՝ ի դեմս առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանին:

Հայերեն

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի