«Արարատ»-ը զիջեց «Նոա»-ին
1 րոպեի ընթերցում
![«Արարատ»-ը զիջեց «Նոա»-ին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027418.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության չորրորդ տուրի շրջանակներում «Նոա»-ն ընդունեց «Արարատ»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն Արտյոմ Սիմոնյանի դուբլի շնորհիվ առավելության հասավ «Արարատ»-ի նկատմամբ` 2:1 հաշվով: «Արարատ»-ի միակ գնդակը խփեց Դավիթ Խուրցիձեն:
Այս տուրից հետո «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 3 միավոր, իսկ «Նոա»-ն 4 միավորով 4-րդն է:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը