Երբ մշակույթը նպաստում է տեղական տնտեսության զարգացմանը. Տավուշում մեկնարկում է «Երևան ջազ ֆեստը»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո ջազի սիրահարները կարող են վայելել սիրելի երաժշտությունը «Երևան ջազ ֆեստի» շրջանակում, որն անցկացվելու է սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրով բացօթյա hամերգինհանդես են գալու Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիոն, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio-ն։

Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ դժվար է բացատրել այս նախաձեռնության բարոյական, հոգեբանական ազդեցությունը, որովհետև այն գերազանցում է մեր ակնկալիքները: «Այս ծրագիրը սահմանամերձ համայնքների վրա նաև տնտեսական ներգործություն է ունենում, քանի որ յուրաքանչյուր համերգին հետևելու նպատակով Երևանից, ՀՀ տարբեր քաղաքներից Տավուշ են մեկնում բազմաթիվ քաղաքացիներ: Օրեր առաջ մարզպետն ասաց, որ լրջագույն խնդիր ունեն կապված սննդի վայրեր, հյուրատներ և սակավաթիվ հյուրանոցներում ազատ սենյակներ գտնելու հետ: Սա նշանակում է, որ մշակույթը նպաստում է տեղական տնտեսության զարգամանը»,-ընդգծեց Խզմալյանը:

Նրա խոսքով` «Երևան ջազ ֆեստը» Հայաստանի առաջատար միջազգային փառատոններից է: «Շատ կարևոր է, որ սահմանին կանգնած զինվորը վստահ լինի, որ իր ընտանիքն ապրում է մշակութային ժամանցով, որ իր զավակները հնարավորություն ունեն հաղորդակցվելու բարձրակարգ արվեստագետների հետ, մշակութային արժեքների հետ, ինչն էլ բարոյահոգեբանական ներուժ է սահմանում իր կյանքը վտանգող զինվորի համար»,-նշեց փոխնախարարը:

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն էլ խոստովանեց, որ մինչ այս փառատոնը ինքը չէր եղել Բերդ քաղաքում և կարծում է, որ մեծ բան է կորցրել: Նրա հավաստիացմամբ`ասոցիացիան հետևողական կլինի և այլ միջոցառումները կազմակերպելիս հաշվի կառնի ոչ միայն Տավուշի մարզը, այլև սահմանամերձ այլ մարզերը:

Հայերեն Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը