Տիմատին և Անաստասիան բաժանվել են 6 տարվա ամուսնությունից հետո

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռեփեր Տիմատին (Տիմուր Յունուսովը) և մոդել Անաստասիա Վոլկոնսկայա-Ռեշետովան բաժանվել են 6 տարվա ամուսնությունից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռեշետովան գրել է «Ինստագրամի» իր էջում։

«Որքան էլ սա ցավոտ լինի Ձեզ և մեր հարազատների համար, այս տարին ծանր փորձության տարի էր շատերի համար, սակայն մեր միությունը դրան չդիմացավ։ Մենք այլևս մի ամբողջություն չենք, ամուսին ու կին չենք, չենք ապրում միասին»,- նշել է մոդելը և հավելել, որ միասին անցկացրած վեց տարին հիասքանչ է եղել։

Ռեշետովան հայտնել է, որ իրենք եղել են լավագույն ընկերներ, սիրեկաններ, գործընկերներ։

«Այս հարաբերությունները շատ բազմաբովանդակ են եղել, լեցուն և էմոցիոնալ։ Այս կյանքում չկա ոչինչ, որ հավերժ է, ամեն բան մի օր վերջանում է։ Ես փոխվել եմ և իմ հայցքները կյանքի հանդեպ՝ նույնպես։ Կեղտոտ խոսակցություններից խոսափելու համար նշեմ, որ այս ամենում այլ մարդկանց դերակատարություն չկա։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի հետագայում, սակայն այժմ իմ ուշադրությունը կենտրոնացած է այլ ուղղության վրա։ Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կհաջողվի վերածել ծնողական իդեալական տանդեմի մեր որդու՝ Ռատմիրի համար։ Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, քո սիրո և անսահման աջակցության համար, այն բանի համար, որ 18-ամյա հիմարիկ աղջկանից ինձ դարձրիր այնպիսին, ինչպիսին հիմա եմ։ Ներիր ինձ նախկինում եղածի համար, ես քեզ խոստանում եմ դաստիարակել մեր որդուն՝ լցված սիրով իր հոր հանդեպ»,- գրել է Անաստասիան։

Մեկնաբանություններում Տիմատին «սրտիկ» էմոջի է դրել։

Տիմատիի և Անաստասիայի երեխան՝ Ռատմիրը, ծնվել է 2019 թվականի հոկտեմբերի 16-ին։

View this post on Instagram

Как бы это не было печально для вас и наших близких... Этот год стал тяжелой проверкой на прочность для многих, но наш союз ее не выдержал. Мы больше не одно целое, не муж и жена, не живем вместе. Это были прекрасные 6 лет с момента нашей встречи и до этого лета. Мы были лучшими друзьями, любовниками, партнёрами. Между нами было многое и это было прекрасно!! Эти отношения были очень многогранны, наполнены и эмоциональны. Но в этой жизни нет ничего вечного и все имеет свойство заканчиваться. Я изменилась и мои взгляды на жизнь тоже. Во избежание грязных сплетен, говорю сразу, что здесь не замешаны посторонние люди и про «бумеранг» можете тоже забыть. Так как было тогда и сейчас знаем только мы и объясняться подробнее не вижу смысла. Я не знаю что будет дальше, но на данный момент хочется всю свою энергию направить в иное русло. Я верю что удастся превратить наши отношения в идеальный родительский тандем ради Ратмирчика. Спасибо тебе за то, что ты сделал для меня, за твою Любовь и бесконечную поддержу. За то, что вырастил из дурной 18 -летней малышки меня такую какая я сейчас. Прости меня за все былое. Я обещаю тебе воспитать нашего сына в любви к своему Отцу.

A post shared by Reshetova Anastasia (@volkonskaya.reshetova) on Sep 11, 2020 at 12:53am PDT

Հայերեն

Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները