ՊՍԺ-ն պարտությամբ է մեկնարկել Լիգա-1-ում
1 րոպեի ընթերցում
![ՊՍԺ-ն պարտությամբ է մեկնարկել Լիգա-1-ում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027338.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության գորժող չեմպիոն ՊՍԺ-ն պարտությամբ է մեկնարկել Լիգա-1-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2020/21 մրցաշրջանի անդրանիկ տուրում ՊՍԺ-ն մրցել է «Լանս»-ի հետ և զիջել նվազագույն հաշվով: Կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով հանդիպմանը չեն մասնակցել Կիլիան Մբապեն, Մաուրո Իկարդին, Մարկինյոսը, Կեյլոր Նավասը, Անխել դի Մարիան, Նեյմարն ու Լեանդրո Պարեդեսը։
ՊՍԺ-ն իր հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 13-ին՝ Փարիզում հյուրընկալելով «Մարսելին»:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը