Սպորտ

Սոլոմոն Իմե Ուդոն` «Արարատի» ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Սոլոմոն Իմե Ուդոն` «Արարատի» ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատը» պայմանագիր է կնքել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կիսապաշտպանը կարիերան սկսել է հանրահայտ Aspire ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել է բելգիական «Էյպեն»։

Հայաստանի առաջնությունում սկսել է խաղալ 2015 թվականից` «Ուլիսում»: Հանդես է եկել նաև «Բանանցում» (այժմ՝ «Ուրարտու»), իսկ վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»։

Ուդոն վերջերս նաև հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից՝ լինելով Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի հետ հանդիպումների հայտացուցակում։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում