Սպորտ

Չարենցավանում անցկացվեց աղջիկների ֆուտբոլի թիմերի 3X3 մրցաշար 

2 րոպեի ընթերցում

Չարենցավանում անցկացվեց աղջիկների ֆուտբոլի թիմերի 3X3 մրցաշար 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցավան քաղաքում անցկացվեց 3x3-ի մրցաշար՝ աղջիկների թիմերի մասնակցությամբ։ Մրցաշարին մասնակցում էր 16 թիմ՝ Մ10, Մ12, Մ14 տարիքային խմբերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մ10 տարիքային խմբում հանդես էին գալիս«Երևան 1», «Երևան 2», «Նոա-աղջիկներ», «Արարատ-աղջիկներ», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Գանձակ 2» և«Վան Չարենցավան» թիմերը։

Հաղթող դարձավ«Նոա-աղջիկներ» թիմը։

Մ12 տարեկանների խմբում հանդես էին գալիս «Մասիս»,«Վեստ Արմենիա-աղջիկներ», «Արարատ-աղջիկներ» և այլ թիմեր։

Այստեղ հաղթող ճանաչվեց«Վեստ Արմենիա-աղջիկներ» թիմը:

Մ14 տարկենաների խմբում մասնակցում էին «Ուրարտու-աղջիկներ», «Արարատ-Արմենիա-աղջիկներ», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Գանձակ 2»,«Նոա-աղջիկներ» և «Վան Չարենցավան» թիմերը։

Ուժեղագույնը«Ուրարտու-աղջիկներ» թիմն էր։

Մրցաշարի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով, հուշանվերներով, իսկ հաղթողները՝ նաև գավաթներով։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում