Սպորտ

Տիգրան Բարսեղյանը` «Աստանայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ 

1 րոպեի ընթերցում

Տիգրան Բարսեղյանը` «Աստանայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի կազմակերպած քվեարկությանը մասնակցում էին երկրպագուները, ովքեր ամենաշատը քվեարկել են հենց Բարսեղյանի օգտին: Նա ստացել է ձայների 33.68 տոկոսը:

Բարսեղյանը ղազախստանի առաջնության «Տարազի» հետ հանդիպմանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Օկժետպեսի» դեմ հանդիպմանը վաստակել 11-մետրանոցի հարվածի իրավունք:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում