ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբ է տեղափոխվել եզրային պաշտպան Արման Ասիլյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։ Նախորդ մրցաշրջանն Ասիլյանն անցկացրել է «Վեսթ Արմենիայի» կազմում։
Ասիլյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։ Նրա հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը