Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում ասված է.

«Հարգելի Էմոմալի Ռահմոն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Ուրախալի է նշել, որ անկախության տարիների ընթացքում Տաջիկստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններով:

Համոզված եմ, որ մեր երկրների միջև ձևավորված՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետայսու ևս կնպաստեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Հարգելի Էմոմալի Ռահմոն,

օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում