Life

Ալեքսանդր Աճեմյանի «Իմ սիրո հասակ» երգը նորովի մատուցմամբ

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Աճեմյանի «Իմ սիրո հասակ» երգը նորովի մատուցմամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FairWind հայկական ալտերնատիվ ռոք խումբը երկրպագուների դատին է հանձնել կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի «Իմ սիրո հասակ» հայտնի երգի սեփական մեկնաբանությունը՝ «Սիրո հասակը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված հոլովակը հասանելի է խմբի YouTube-ի պաշտոնական ալիքում:

Երգի երաժշտության հեղինակն Աճեմյանն է, իսկ խոսքը գրել է Գարիկ Բանդուրյանը:

FairWind խումբը հիմնադրվել է 2007 թվականին Երևանում: Սիրված են խմբի «Գիտեմ», «Մյուզիք», «Յասաման», «Ամեն բացվող առավոտ», «Սիրո գիշեր», «Գոռալ» և մի շարք այլ երգերի կատարումները:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում