Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևին՝ Անկախության օրվա առիթով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով բարեկեցություն և առաջընթաց։

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ այդ պատասխանատու պաշտոնում։

Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկրների միջև միջպետական հարաբերությունները նոր որակ կստանան, և համատեղ ջանքերով կկարողանանք ակտիվացնել համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների», - ասված է վարչապետի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում