Խամես Ռոդրիգեսը`«Էվերթոնի» ֆուտբոլիստ
1 րոպեի ընթերցում
![Խամես Ռոդրիգեսը`«Էվերթոնի» ֆուտբոլիստ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1026995.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալի» հարձարկվող Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է անգլիական «Էվերթոն»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր: Այն կարող է ևս մեկ տարով երկարաձգվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի կազմում չի տեսնում Ռոդրիգեսին,և ակումբը մտադիր է վաճառել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Ռոդրիգեսը«Ռեալ»էր տեղափոխվել2014թվականին,սակայն2017-19թվականներին վարձավճարով հանդես էր գալիս գերմանական«Բավարիայում»:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը