Սպորտ

Մբապեն վարակվել է կորոնավիրուսով 

1 րոպեի ընթերցում

Մբապեն վարակվել է կորոնավիրուսով 

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանիսայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է France Football-ը: Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում պետք է մասնակցեր Ազգերի լիգայի շրջանակում Խորվաթիայի դեմ խաղին, սակայն covid-19 թեստի դրական պատասխանի պատճառով բաց կթողնի հանդիպումը:

Մբապեն ՊՍԺ-ի 7-րդ ֆուտբոլիստն է, որ վարակվում է կորոնավիրուսով: Մինչ այս վարակվել էին նաև Նեյմարը, Իկարդին, Դի Մարիան, Պարեդեսը, Նավասը և Մարկինյոսը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում