ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական պաշտպան Դերենիկ Սարգսյանը համալրել է «Լոռին»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 20-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Վերջին մրցաշրջանն անցկացրել է «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։
Սարգսյանը 3 հանդիպման է մասնակցել նաեւ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։
Դերենիկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը