Հասարակական

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, շոգը կնահանջի 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, շոգը կնահանջի 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ի ցերեկը և 7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում