Ֆուտբոլի ընտրանին մարզվել է Հյուսիսային Մակեդոնիայում
1 րոպեի ընթերցում
![Ֆուտբոլի ընտրանին մարզվել է Հյուսիսային Մակեդոնիայում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1026790.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մինչ մարզումը թիմը բժշկական ստուգում է անցել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը,որտեղ բացակայում են իտալական«Ռոմայի»կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան,ինչպես նաև գերմանական«Հոֆենհայմի»հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները:Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է,որ այժմ արձակուրդում է,վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները,քանի որ լավ մարզավիճակում չէ: Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով,որը տեղի կունենա սեպտեմբերի5-ին: 3օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը