Սպորտ

Աղվան Պապիկյանը` «Արարատ»-ի ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Աղվան Պապիկյանը`  «Արարատ»-ի ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կիսապաշտպան Աղվան Պապիկյանը համալրել է «Արարատը»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 26-ամյա ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է Լեհաստանում։ Հայաստանի առաջնությունում հանդես է եկել «Ուլիսում», «Փյունիկում» և «Ալաշկերտում»։ Պաշտպանել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների գույները, ինչպես նաև երկու հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում։ «Առաջին հերթին ցանկանում եմ իմ խաղով առաջ տանել «Արարատին», ինչպես նաև հույս ունեմ ապացուցել, որ արժանի եմ հրավիրվել ազգային հավաքական»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Աղվան Պապիկյանը։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում