Որոշ կատեգորիաներով աշխատող վարորդները պետք է անցնեն մասնագիտական որակավորման դասընթացներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություն կատարել, համաձայն որի սահմանվել են որոշակի դրույթներ՝ C, D, CE, DE C1E, D1E կատեգորիայով աշխատող թե՛ ներպետական, թե՛ միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Միջպետական ուղևորա և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է համապատախանեն որոշակի միջազգային պահանջների: Այդ կազմակերպությունները պետք է ունենան ֆինանսական կայունություն, բարի համբավ, ինչն ըստ եվրոպական պահանջների նշանակում է, որ վարորդները չպետք է ունենան շատ տուգանքներ, մեքենայություններում չպետք է ներգրավված լինեն: Ուղևորա կամ բեռնափոխադրող ընկերության մենեջերի բարի համբավի իջնելը կարող է ազդել՝ լիազոր մարմնի կողմից այդ ընկերությանն, օրինակ, բեռնափոխադրման իրավունք տալու որոշման վրա: Այսպիսով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում մենք սահմանում ենք որոշակի դրույթներ՝ C, D, CE, DE C1E, D1E կատեգորիայով աշխատող թե ներպետական, թե միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այդ վարորդները պետք է անցնեն նախնական մասնագիտական որակավորման դասընթացներ, որոնք ավարտվելու են թեստավորմամբ:

Այդ թեստավորումը հաջող անցնելու դեպքում վարորդները ստանալու են միջազգային որակավորման վկայականներ:

«Այդ ամենից հետո, տվյալ վարորդները 5 տարին մեկ անգամ անցնելու են վերապատրաստում, ինչը նշվելու է միջազգային որակավորման վկայականում: Ծրագրի համաձայն, վարորդները պետք է տիրապետեն միջազգային տարբեր համաձայնագրերի սահմանակետերի անցման կարգերին, ինչպես իրականացնել սահմանափակ կարողություններով մարդկանց տեղափոխումը կամ բեռնում ու բեռնաթափում կատարել»,- ընդծգեց ՏԿԵ փոխնախարարը:

Նա հավաստիացրեց, որ նման փոփոխությունները միայն կխթանեն և կդիվերսիֆիկացնեն բեռնափոխադրողների մուտքը տարբեր շուկաներ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

Սոֆիայում բացվել է «Բարև, տիեզերք» վեցերորդ փառատոնը

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով

Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը