Սպորտ

Չեմ կարծում, որ Հյուսիսային Մակեդոնիան ֆավորիտ է. Հարոյան

2 րոպեի ընթերցում

Չեմ կարծում, որ Հյուսիսային Մակեդոնիան ֆավորիտ է. Հարոյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով՝ Ազգերի լիգայի որակավորման փուլի մեկնարկային խաղում Հյուսիսային Մակեդոնիան ֆավորիտ չէ:

«Չեմ կարծում, որ Հյուսիսային Մակեդնիան ֆավորիտ է: Միայն առավելությունն այն է որ խաղում ենք իրենց դաշտում: Լավ ծանոթ ենք նրանց: Ֆուտբոլը նաև սխալների խաղ է. մեր նախորդ խաղում սխալվեցինք մենք, իսկ պատասխան հանդիպմանը, ավելի շատ սխալվեցին նրանք: Իմ կարծիքով, մեր խմբում ֆավորիտներ չկան: Լավ ճանաչում ենք վրացիներին և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Միակ թիմը, որին այդքան էլ ծանոթ չենք, Էստոնիան է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսին ասել է Հարոյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը,որտեղ բացակայում են իտալական«Ռոմայի»կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան,ինչպես նաև գերմանական«Հոֆենհայմի»հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները:Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է,որ այժմ արձակուրդում է,վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները,քանի որ լավ մարզավիճակում չէ:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով,որը տեղի կունենա սեպտեմբերի5-ին: 3օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում