Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սեպտեմբերի 3-ին,մշտադիտարկում է իրականացրել Գյումրի քաղաքում: Շինանյութի խանութներ, գազի լցակայաններ տեղի ունեցած կրկնայցերի ժամանակ տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են մի շարք խախտումներ՝ կապված, մասնավորապես, փակ աղբամանների, ջերմաչափերի ու ջերմաչափման գրանցամատյանների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, խախտումներ են դիտարկվել նաև խոշոր առևտրի կենտրոններում գործող մի քանի հագուստի խանութներում, որտեղ բացակայել են ջերմաչափերը, թերի են լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են տնտեսավարողներին հատուկ ուշադրություն դարձնել ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ լրացմանը: «ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան