«Ուրարտուն» ընկերական հանդիպում կանցկանցի «Սևանի» հետ
1 րոպեի ընթերցում
![«Ուրարտուն» ընկերական հանդիպում կանցկանցի «Սևանի» հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1026613.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտուն» ընկերական հանդիպում կանցկանցի առաջին խմբի թիմի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հայտարարված դադարի ընթացքում «Ուրարտուն» պատրաստվում է ևս մեկ ստուգողական հանդիպում անցկացնել։ Այս անգամ թիմը սեփական հարկի տակ մրցելու է «Սևանի» հետ։Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 18:00-ին։ Խաղն անցկացվելու է առանց հանդիսականների։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայում կայացել է միայն երկու տուր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Վանն» է: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար կիսում են «Ուրարտուն» և «Ալաշկերտը»:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը