Հասարակական

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Մասրիկ-1»-ը 2022 թ. հուլիսի 1-ին պետք է ցանցին միացված լինի

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Մասրիկ-1»-ը 2022 թ. հուլիսի 1-ին պետք է ցանցին միացված լինի

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվելիք՝ տարեկան 120-150 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրական հզորությամբ «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանի հետ կապված փաստաթղթային ամբողջ գործընթացն ավարտին է մոտենում: Արդեն հավանություն է տրվել նաեւ ՀՀ կառավարության, «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի, «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Էս. Էլ. - «Էֆէսէլ Սոլար» Էս. Էլ.-ի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջեւ ուղղակի պայմանագրին ուղեկցող նամակին: Մնում է անկախ ինժեների հաստատումը : «ՀՀ»-ն որոշ պարզաբանումներ է ստացել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանից :

Ըստ այդմ, անկախ ինժեների հաստատումը նախատեսվում է կառավարության աջակցության համաձայնագրով: «Մասրիկ» ՓԲԸ-ն պետք է անկախ ինժեներ վարձի, որը եւ հաշվետվություն տրամադրի ծրագրի իրականացման որակական - տեխնիկական մուտքագրերի մասին կառավարությանը: «Անկախ ինժեների թեկնածուն դեռ չի հաստատվել կառավարության, նախարարության կողմից: Սպասում ենք նոր թեկնածուի ներկայացման: Իսկ չի հաստատվել, որովհետեւ հավատ չի ներշնչել: Անկախ ինժեները կարող է կազմակերպություն կամ անհատ լինել եւ պետք է ունենա համապատասխան փորձառություն»,- պարզաբանել է Հակոբ Վարդանյանը:

ՏԿԵ նախարարի տեղակալը հստակեցրել է, որ 2022 թ. հուլիսի 1-ին «Մասրիկ-1» արեւային կայանն արդեն պետք է էներգահամակարգի միասնական ցանցին միացված լինի: Զուտ շինարարության համար անհրաժեշտ է մեկ տարի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում