Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանում կառուցվող ջերմաէլեկտրակայանի տարածքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի ու իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինի հետ սեպտեմբերի 2-ին շրջայց է կատարել Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում: Նա ծանոթացել է իրականացվող ընթացիկ աշխատանքներին, օգտագործվող արդիական սարքավորումներին ու տեխնոլոգիաներին և անվտանգության ապահովման կանոններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից,

փոխվարչապետն ասել է, որ շուրջ 270 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագրի իրականացումը կարևոր օրինակ է տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողների համար: Նա կարևորել է նաև նոր ՋԷԿ-ի դերը երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում:

Հայաստանում առկա ՋԷԿ-երի շարքում այն ամենաբարձր օգտակար գործողության գործակիցն է ունենալու՝ 54 տոկոս: ՋԵԿ-ի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կհասցվի նվազագույնի, իսկ այլ ՋԷԿ-երի համեմատ արտադրված էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը:

Ջովաննի Ռուբինին նշել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակը որոշակիորեն ազդել է շինարարության վրա, ներկայումս աշխատանքները ընթանում են ամբողջ թափով: Նա հավելել է, որ շինարարական աշխատանքներում գրանցված առաջընթացը գրեթե 50 տոկոս է և հույս ունեն, որ ՋԵԿ-ը շահագործման կհանձնվի 2021թ. աշնանը: «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրենը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը համավարակի պայմաններում ՋԷԿ-ի կառուցման աշխատանքների համար անհրաժեշտ մասնագետների Հայաստան մուտքի ապահովման համար ցուցաբերած աջակցության համար:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան