Կոուտինյոն հեռացել է «Բավարիա»-ից
1 րոպեի ընթերցում
![Կոուտինյոն հեռացել է «Բավարիա»-ից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1026562.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն, ով վարձավճարով հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիա»-ում, հեռացել է գերմանական ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մյոնխենյան ակումբի մամուլի ծառայությունը: Կոուտինյոն վերադարձել է «Բարսելոնա»:
Ավելի վաղ լուրեր կային, որ «Բարսելոնա»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն կարող է միանալ Լոնդոնի «Արսենալ»-ին: 28-ամյա կիսապաշտպանը այցելել էր «Արսենալ»-ի մարզաբազա: Բրազիլացին իր գործակալի հետ քննարկել է լոնդոնյան ակումբի տեղափոխվելու հնարավորությունը: Կողմերը համաձայնոթյան են եկել անձնական պայմանագրի կետերի շուրջ:
Կոուտինյոն 2019 թվականի օգոստոսին վարձավճարով «Բարսելոնա»-ից տեղափոխվել էր «Բավարիա»:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը