Սպորտ

Ազիզյանը և Վարդանյանը երկարաձգել են պայմանագիրը «Փյունիկ»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Ազիզյանը և Վարդանյանը երկարաձգել են պայմանագիրը «Փյունիկ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագրերը 20-ամյա կիսապաշտպան Էրիկ Ազիզյանի և 16-ամյա հարձակվող Լևոն Վարդանյանի հետ։ Ազիզյանի հետ պայմանագիրը նախատեսված է 3, իսկ Վարդանյանի պայմանագիրը՝ 5 տարվա համար։

Ազիզյանը և Վարդանյանը այս մրցաշրջանում «Փյունիկի» կազմում մասնակցել են 3-ական խաղի։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում