Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» Մեսսիին ձեռք բերելու համար կարող է վճարել 700 միլիոն եվրո 

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Սիթին» Մեսսիին ձեռք բերելու համար կարող է վճարել 700 միլիոն եվրո 

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին համաձայնության է հասնում անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության պայմանների հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Կողմերը համաձայնության են եկել 5 տարվա պայմանագրի շուրջ, իսկ Մեսսիի արժեքը կկազմի 700 միլիոն եվրո: Մեսսին 3 մրցաշրջան հանդես կգա «Մանչեսթեր Սիթիում», այնուհետև երկու տարի կխաղա ամերիկյան «Նյու Յորք Սիթիում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից: Նրա հայրը Մանչեսթեր քաղաքում էր: Կողմերի միջև բանակցություններ են ընթացել երկու տարվա պայմանագրի շուրջ:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում