«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
1 րոպեի ընթերցում
![«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1026438.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 25-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկի հետ։
Գաբելոկը Դոնեցկի «Շախտյորի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Պոլտովայի «Վորսկլան»։
Գաբելոկը հանդես է եկել նաև Ուկրաինայի մինչև 16,17,18,19 և 20 տարեկանների հավաքականներում։
Գաբելոկը «Փյունիկում» հանդես կգա 20 համարի ներքո։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը