Սպորտ

Ռակիտիչը վերադարձավ «Սևիլիա»

1 րոպեի ընթերցում

Ռակիտիչը վերադարձավ «Սևիլիա»

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը վերադարձել է նախկին ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Սևիլիա»-ն Ռակիտիչին նորից վերադարձնելու համար վճարել է 1,5 միլիոն եվրո: «Բարսելոնա»-ն մոտ 9 միլիոն կստանա ժամանակի ընթացքում` բոնուսների տեսքով: Ռակիտիչի պայմանագիրը «Սևիլիա»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Իվան Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 190 հանդիպման: Ռակիտիչը Խորվաթիայի հավաքականի կազմում դարձել է նաև աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում