«Փյունիկ»-ի նոր ֆուտբոլիստը Դաղստանից է
1 րոպեի ընթերցում
![«Փյունիկ»-ի նոր ֆուտբոլիստը Դաղստանից է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1026429.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Դաղստանից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 26-ամյա դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովի հետ։
Մուսալովը «Ռուբինի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատը»։
Մուսալովը «Փյունիկում» հանդես կգա 25 համարի ներքո։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը