Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Իգոր Մատովիչին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով առաջընթաց և բարօրություն։

Հայաստանն արժևորում է բարեկամ Սլովակիայի հետ համագործակցության ընդլայնումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք կհամալրենք երկկողմ օրակարգը բազմաբովանդակ ծրագրերով և կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության», - ինչպես«Արմենպրես»-ի տեղեկացրինՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում