Արայիկ Հարությունյանը շնորհավորել է աշակերտներին և ուսանողներին գիտելիքի օրվա կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս, սա է պատճառը, որ այսօր դպրոցների բակերում երեխաների աղմուկն ու աշխուժությունը չկա, սակայն համավարակը մեզ չի կարող զրկել կրթության իրավունքն ապահովելու հաստատակամությունից, և մեր աշակերտները խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, հատկապես՝ ուսուցիչներին, անցած կես տարում ուժ ու եռանդ գտնելու, արտակարգ պայմաններում աշխատելու և ուսումնական տարին հաջող ամփոփելու համար։ «Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասում. պետք է կարողանանք ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը, պարտաճանաչ անցկացնել դասերը, արագ կողմնորոշվել փոփոխությունների պայմաններում։ Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի հաղթանակի և բնականոն գործունեությանը վերադառնալու հաջող մեկնարկ»,- գրել է Հարությունյանը:

Դիմելով աշակերտներին՝ նա նշել է, որ աշակերտներն են իրենց դաշնակիցն ու հենարանը: Նա հորդորել է աշակերտներին որդեգրել պատասխանատու կեցվածք, կատարել սանիտարահիգիենիկ բոլոր պահանջները, վարքով և պատրաստակամությամբ օգնել թե' ուսուցիչներին, թե' իրենց ընտանիքների ավագ անդամներին` օր առաջ հաղթահարելու պետությանը պատուհասած այս մարտահրավերը, հաղթելու այս կռվում։ «Կոչ եմ անում ձեզ այս օրերին հոգ տանել ոչ միայն ձեր, այլ նաև դասընկերների և ուսուցիչների նկատմամբ, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Հայաստանի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի»,- գրել է Հարությունյանը:

Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը մեկնարկել է միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար, մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից: Դպրոցները նույնպես կվերաբացվեն սեպտեմբերի 15-ից, միայն 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից:

Հայերեն Русский

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան