Սպորտ

Իբրահիմովիչը նոր պայմանագիր է ստորագրել «Միլանի» հետ 

1 րոպեի ընթերցում

Իբրահիմովիչը նոր պայմանագիր է ստորագրել «Միլանի» հետ 

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական«Միլանի»հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը կնքվել է մեկ մրցաշրջանի համար:

Ըստ իտալական ԶԼՄ-ների, Իբրահիմովիչը մեկ տարվա համար կստանա 7 միլիոն եվրո աշխատավարձ:

Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների,Իտալիայի,Իսպանիայի,Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդի»կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող:Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է116հանդիպում`դառնալով62գոլի հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում