Սպորտ

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմի հետ 

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմի հետ 

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշի» հետ: Հանդիպումը կկայանա Երևանում:

Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Երևանում ընդունել էր կիպրական «Օմոնիային»: Լրացուցիչ ժամանակում«Օմոնիայի» ֆուտբոլիստները կարողացան իրացնել իրենց հնարավորությունը: 94-րդ րոպեին դիպուկությամբ աչքի ընկավ Տիագոն:Հետագայում«Արարատ-Արմենիան» մնաց10ֆուտբոլիստով.երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Հումանեսը: «Օմոնիան» հաղթեց նվազագույն հաշվով՝ 1:0:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում