Սպորտ

«Նոան» և իտալական «Սիենան» կհամագործակցեն 

1 րոպեի ընթերցում

«Նոան» և իտալական «Սիենան» կհամագործակցեն 

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը կհամագործակցի իտալական «Սիենա» ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը: Վերջինիս խոսքով` համագործակցությունն իր մեջ ներառում է ֆուտբոլիստների, մարզիչների տեղափոխություն: «Նոա» հոլդինգը գնել է «Սիենա» ակումբը և նպատակ ունի թիմին հասցնել Իտալիայի C դիվիզիոն:

Hիմնադրման օրվանից մինչև 2019 թվականի հունիս «Նոան» կրել է «Արցախ» անվանումը, այնուհետև անվանափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի:

«Սիենա» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 1904 թվականին: Սերիա Ա-ին առաջին անգամ մասնակցել է 2003/04 մրցաշրջանում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում