Սպորտ

Հայր Մեսսին բանակցում է «Բարսելոնա»-ի հետ որդու`«Մանչեսթեր Սիթի» տեղափոխության գումարի շուրջ 

1 րոպեի ընթերցում

Հայր Մեսսին բանակցում է «Բարսելոնա»-ի հետ որդու`«Մանչեսթեր Սիթի» տեղափոխության գումարի շուրջ 

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը սկսել է բանակցությունը կատալոնական թիմի հետ, որդու`«Մանչեսթեր Սիթի» տեղափոխության ֆինանսականպայմանների շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Times-ը: Ըստ պարբերականի, Խորխե Մեսսին բանակցություններ է վարում, որ Մեսսի կրտսերն անգլիական ակումբ տեղափոխվի 100 միլիոն անգլիական ֆունտի (133 միլիոն դոլար) դիմաց: Մեսսի հայրը Արգենտինայից ժամանել է Բարսելոնա՝ գործարքն ավարտին հասցնելու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից: Նրա հայրը Մանչեսթեր քաղաքում էր: Կողմերի միջև բանակցություններ են ընթացել երկու տարվա պայմանագրի շուրջ:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում