Սպորտ

Մեսսին որոշում է կայացրել ապագա ակումբի հարցում

1 րոպեի ընթերցում

Մեսսին որոշում է կայացրել ապագա ակումբի հարցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագա ակումբի հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական L'Equipe-ը: Մեսսիի հայրը զրույց է ունեցել Փարիզը ներկայացնող ՊՍԺ-ի ղեկավարության հետ և հայտնել, որ որդին ցանկություն ունի տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»` Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից: Նրա հայրը Մանչեսթեր քաղաքում է: Նա այդ քաղաքում սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կողմերի միջև բանակցություններ են ընթանում երկու տարվա պայմանագրի շուրջ:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում