Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ի դարպասապահը հեռացել է թիմից

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ի դարպասապահը հեռացել է թիմից

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի դարպասապահը հեռացել է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և դարպասապահ Սուրեն Ալոյանը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ակումբին է միացել22-ամյա հայ դարպասապահ Վարդան Շահատունին:Վարդանը«Փյունիկ»-ի մարզադպրոցի սան է:Մինչ«Արարատ-Արմենիա»տեղափոխվելը հանդես է եկել«Լոռի»ֆուտբոլային ակումբում,ինչպես նաև Հայաստանի Մ-21տարեկանների հավաքականում:

Հայաստանի մեկնարկած առաջնությունում «Արարատ-Արմենիա»-ն ունի միայն 2 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում