«Լոռի»-ն նոր հարձակվող ունի
1 րոպեի ընթերցում
![«Լոռի»-ն նոր հարձակվող ունի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1026147.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կարապետ Մանուկյանը համալրել է «Լոռին»։ 28-ամյա հարձակվողի վերջին ակումբը Երեւանի «Լոկոմոտիվն» էր, որտեղ անցկացրել է 43 խաղ, դարձել 27 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ։Մանուկյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաեւ Երեւանի «Ալաշկերտում»։ Հայաստանի առաջին խմբի առաջնությունում Մանուկյանն ընդհանուր առմամբ դարձել է 70 գոլի հեղինակ։
Մանուկյանի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը