Սպորտ

Փորձի պակասն իր անելիքն արեց. Արթուր Սահակյան 

2 րոպեի ընթերցում

Փորձի պակասն իր անելիքն արեց. Արթուր Սահակյան 

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը ակումբի անհաջող ելույթը եվրագավաթների ասպարեզում կապում է փորձի պակասի հետ:

«Փորձի պակասն իր անելիքն արեց: Ունենք երիտասարդ հավակնոտ ակումբ, որն իր ասելիքը կասի նաև եվրոպական մրցասպարեզներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահակյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» արտագնա խաղում մրցեց ղազախական «Կայրաթի» հետ:

Հայկական ակումբին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: 8-րդ րոպեին աչքի ընկավ Բորը: Սակայն «Կայրաթը» րոպեներ անց հավասարեցրեց հաշիվը: 12-րդ րոպեին գոլը խփեց Ալիկյուլովը: Մինչ թիմերը կգնային ընդմիջման, ղազախական թիմը խփեց նաև երկրորդ գնդակը: Աչքի ընկավ Վագներ Լավը: Վերջինսը երկրորդ կեսում դարձավ նաև դուբլի հեղինակ: Հանդիպման ավելացված րոպեին տանտերերը խփեցին 4-րդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Էսեոլան:

Ի վերջո «Կայրաթը» հաղթեց «Նոային» 4:1 հաշվով, և հայկական ակումբը հենց առաջին փուլից դուրս մնաց Եվրոպայի լիգայի հետագա պայքարից:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում