ՇՎՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Կոտայքի մարզում, ստուգայց՝ մսյրաքաղաքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օգոստոսի 27-ին, կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, դիտարկված շինանյութի խանութներից մեկում բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, թերի է կատարվել ախտահանման գործընթացը, ինչի առթիվ կազմվել է արձանագրություն:

«Բենզինի ու գազի լցակայաններում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Տեսչական մարմնի աշխատակիցները ցուցումներ են տվել տնտեսավարողներին՝ գործունեության տարածքում գտնվող վճարման տերմինալների հարևանությամբ փակ աղբամաններ և ախտահանիչներ տեղադրելու հետ կապված:

ՇՎՏՄ-ն նաև կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում: Նախկինում դիտարկված խախտումների հիման վրա 24 ժամով կասեցվել է շինանյութի ու բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող մի քանի տնտեսավարողների գործունեություն:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան