Rolls-Royce-ը 7,1 մլրդ դոլարի վնաս է կրել 2020 թվականի առաջին կիսամյակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Rolls-Royce (RR) ընկերությունը, որը շարժիչներ Է մատակարարում այնպիսի ինքնաթիռների համար, ինչպիսիք են Boeing 787-ը եւ Airbus A350-ը, հայտարարել Է այս տարվա առաջին կիսամյակում ռեկորդային կորուստների մասին՝ 5,4 միլիարդ ֆունտ (ավելի քան 7,1 միլիարդ դոլար) մինչեւ հարկերի պահումը: Այդ մասին Է վկայում RR-ի՝ օգոստոսի 27-ին տարածված հաշվետվությունը, ընկերություն, որն ապրում Է պատմության մեջ արտադրության ամենախոշոր վերակազմակերպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Rolls-Royce-ն օգոստոսի 26-ին հավաստել Է երկու գործարանների փակումն Անգլիայի Նոթինգեմփշիրի եւ Լանքաշիրի կոմսություններում՝ Մեծ Բրիտանիայում 3 հազար աշխատատեղ կրճատելու մտադրության կապակցությամբ: Իսկ ընդամենը RR-ն պլանավորում Է առնվազն 9 հազար աշխատատեղ կրճատել ամբողջ աշխարհում կամ աշխատակիցների ընդհանուր թվի ավելի քան 17 տոկոսը, որպեսզի ադապտացվի ավիացիոն շուկայի նոր իրողություններին կորոնավիրուսի համավարակից հետո ընկած ժամանակամիջոցում եւ տարեկան 1,3 միլիարդ ֆունտ (1,59 միլիարդ դոլար) տնտեսի:

Ինչպես հայտարարել Է RR-ի գործադիր տնօրեն Ուորեն Իսթը BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային, այս տարի Rolls-Royce-ից արդեն հեռացել Է 4,5 հազար մարդ:

Սկզբնական պլանների համաձայն՝ ընկերությունը պետք Է 2020 թվականին մատակարարեր 500 ռեակտիվ շարժիչ, բայց այժմ այն կպատրաստի այդ թվի սոսկ կեսը պահանջարկի անկման պատճառով: Իսթի գնահատմամբ՝ շարժիչների պահանջարկն անցյալ տարվա վերջին մակարդակում կվերականգնվի ոչ շուտ, քան մինչեւ 2025 թվականը: Rolls-Royce-ն ավիացիոն շարժիչների խոշորագույն արտադրողներից մեկն Է աշխարհում: Ընկերությունում աշխատում Է 52 հազար մարդ, նրանցից 23 հազարը Մեծ Բրիտանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները