Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Մեսսիի համար 200 միլիոն եվրո վճարել 

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Մեսսիի համար 200 միլիոն եվրո վճարել 

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Մեսսին ձեռք բերելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: «Մանչեսթեր Սիթին» նույնիսկ պատրաստ է պաշտոնական առաջարկով դիմել «Բարսելոնային»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից: Նրա հայրը Մանչեսթեր քաղաքում է: Վերջինս այդ քաղաքում սկսել է բանակցությունները«Մանչեսթեր Սիթիի»հետ:Կողմերի միջևը բանակցություններ են ընթանում երկու տարվա պայմանագրի շուրջ:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում