Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին և Մոլդովայի ժողովրդին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին և Մոլդովայի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել հայ-մոլդովական միջպետական հարաբե­րությունների օրակարգի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված երկկողմ համատեղ քայլերը, ինչպես նաև վերահաստատել մեր անփոփոխ հետաքրքրվածությունն այդ օրա­կարգի հարստացման հարցում:

Լիահույս եմ, որ մեր երկրներում համաճարակային իրավիճակի արագ կայունացումը թույլ կտա վերականգնել երկու պետությունների միջև շփումների դինամիկան:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Դոդոն, քաջառողջություն և նորանոր հաջողություններ պետական պատասխանատու պաշտոնում, իսկ Մոլդո­վայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», -ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված է վարչապետի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում