«Ուրարտու»-ից Այվազովը և Բեգլարյանը հրավիրվել են ազգային թիմ
1 րոպեի ընթերցում
![«Ուրարտու»-ից Այվազովը և Բեգլարյանը հրավիրվել են ազգային թիմ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025971.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկու դարպասապահները հրավիրվել են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի ազգային հավաքականը սկսում է Ազգերի լիգայի նախապատրաստությունը։ Ընտրանին օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։ Խոակին Կապառոսը հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» դարպասապահներ Անատոլի Այվազովինև Արսեն Բեգլարյանին։
Հավելենք, որ մեր ընտրանին Ազգերի լիգայում իր ելույթները կսկսի սեպտեմբերի 5-ին, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ արտագնա խաղով, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 8-ին սեփական հարկի տակ կընդունի Էստոնիայի ընտրանուն։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը