«Ուրարտուն» և «Արարատ-Արմենիա»-ն ընկերական հանդիպում կանցկացնեն
1 րոպեի ընթերցում
![«Ուրարտուն» և «Արարատ-Արմենիա»-ն ընկերական հանդիպում կանցկացնեն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025970.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի երկու թիմերը ընկերական հանդիպում կանցկացնեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը: Ազգերի լիգայի և Եվրոպա լիգայի մրցաշարերով պայամավորված՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում երկշաբաթյա դադարի ընթացքում «Ուրարտուն» նախատեսում է ստուգողական հանդիպում անցկացնել։ Մրցակիցը կլինի «Արարատ-Արմենիա»-ն։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին և կմեկնարկի ժամը 17։30-ին։ Այժմ հստակեցվում է խաղի վայրը։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը