Նախնական տեղեկություններով փլատակների տակ այլևս մարդ չկա․ ԱԻ նախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախնական տվյալներով Երևանի Ռայնիսի, 3 հասցեում փլուզված շենքի փլատակների տակ այլ մարդու գտնվելու մասին տեղեկություններ չունեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողնեի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացած էր։ Նա 56-ամյա Ղազարյան Արթուրն էր, ցավակցում եմ նրա հարազատներին։ Փլատակների տակից դուրս բերելուց հետո փրկարարները նրա դին տեղափոխեցին շտապօգնության մեքենա։ Մենք ունեինք այդ քաղաքացու հեռախոսահամարը, և փրկարարները զանգում էին նրան, հեռախոսի ձայնը լսեցինք, սակայն տղամարդը գտնվում էր հեռախոսից բավական հեռու»,- նշեց Ցոլակյանը։

Նրա խոսքով՝ նախնական տվյալներով փլատակների տակ այլևս մարդ չկա։

Դեպքի պատճառների վերաբերյալ ԱԻ նախարարը հայտնեց, որ դեռևս ոչինչ չեն կարող ասել, նա ընդգծեց, որ շենքի 5-րդ մուտքում կա 12 բնակարան, որոնք վնասվել են։

«Մի քանի ժամում որոշում կկայացվի, թե ովքեր կկարողանան վերադառնալ իրենց բնակարաններ: Իսկ ովքեր էլ չեն կարողանա, նրանց կացության հարցն անմիջապես կլուծվի։ Նախնական տվյալներով պայթյունը եղել է 2-րդ հարկի բնակարաններից մեկում»,- ասաց Ցոլակյանը և հավելեց, որ քննություն է տարվում դեպքի պատճառները պարզելու համար։

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։ Նախնական տվյալներով փլատակների տակից դուրս բերված երկու քաղաքացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված՝ 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժած Էդգար Մ․-ինը (ծնված՝ 1979 թ․) ծայրահեղ ծանր:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

Դեպքի վայրում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայողներ։

Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակիցներ։

Հայերեն Русский

Հիմնանորոգվում է Գտաշեն-Կամխուտ բնակավայրերն իրար միացնող կամուրջը

Մենք մեր սեփական աչքերով տեսնում ենք Հայաստանի ապագան. Փաշինյանը մասնակցել է Firebird AI-ի արհեստական բանականության գործարանի բացման արարողությանը

Հրազդանում գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը

Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը

Սլովենիան վճռականորեն աջակցում է Հայաստանի և ԵՄ-ի միջև խորացող գործընկերությանը. Տոնե Կայզեր

Հրազդանում պաշտոնապես բացվել է AI գործարանը

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Երկրաբանը զգուշացրել է Հավայան կղզիներում հրաբխի ժայթքումից մարդկանց սպառնացող վտանգի մասին

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը չի բացառել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նոր թեկնածուների առաջադրման հնարավորությունը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են